Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Հայաստանի» անդամները միացրին Փաշինյանի ձայնագրությունը ու դիմեցին քաղաքացիներին. «Հիմա դուք որոշեք՝ խաբվա՞ծ եք, թե՞ ոչ»

Դեկտեմբեր 19,2023 15:59

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները բողոքի եւ հանրային իրազեկման գործողություններ են իրականացնում Երեւանի փողոցներում` «Ո՛չ թալանին» կարգախոսով: Նրանք բարձրախոսով հայտարարում են, որ առաջիկայում երեւանցիներին սպասվում են տհաճ անակնկալներ՝ տեղական տուրքերի թանկացումներ, իսկ «Ասեք՝ կանենք» կարգախոսը, ըստ «Մայր Հայաստանի»՝ իշխանությունները դարձրել են «Մենք կասենք, դուք կանեք»:

Ավագանու անդամները հայտարարեցին, որ իշխանությունները խաբել են մարդկանց ամեն ինչի վերաբերյալ՝ տարրական կոմունալ ծառայությունից սկսած, մինչեւ անվտանգային խնդիրներ, այս իշխանությունների օրոք թմրամոլությունն աճել է, Երեւանի կենտրոնը պատրաստվում են դարձնել հատուկ ընտրյալ եւ վճարունակ մարդկանց համար կայանատեղի, 5 անգամ խոստացել են կառուցել մետրոյի Աջափնյակ կայարանը, սակայն ոչինչ չեն արել:

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ձեւակերպմամբ, իշխանություններին թվում է, թե սովորական կրպակ աշխատացնողն ի վիճակի է մի քիչ ավել տեղական տուրք վճարել, բայց կազինոները չեն կարող, իշխանությունները խաբել են, որ էլեկտրաէներգիայի գինը կիջնի, ջուրն ու գազը չեն թանկանա, բայց բարձրացրել են, ասել են՝ կպայքարեն Արցախի համար, բայց Արցախը հանձնել են:

«Հիմա դուք որոշեք՝ խաբվա՞ծ եք, թե՞ ոչ… Մտել են յուրաքանչյուրիդ բակ, թակել են յուրաքանչյուրիդ դուռը: Դուք որոշեք՝ դուք սրա՞ն էիք արժանի… Եթե կենտրոնում եք ապրում, Ամանորին ձեր տուն եկող հյուրը 2-3 ժամ մնալու համար պիտի 1000 դրամ վճարի, եթե մեքենայով է, տաքսին եւս թանկանալու է… Հեծանիվից անցել են 15-20 մեքենայով ավտոշարասյունով շրջելուն… Մարդիկ, որոնք մինչեւ ավագանի դառնալը ոչինչ չեն ունեցել, այսօր փողկապներով եւ ծիծակներով ձեր ճակատագիրն են որոշում… «Մայր Հայաստան» խմբակցությունը փորձելու է կանխել դեկտեմբերի 26-ին սպասվող նիստը, որ ամանորյա եռուզեռի ներքո փորձելու են անցկացնել նախագիծը: Մենք փորձելու ենք տապալել այդ նիստը»,-հայտարարեցին «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները:

Նրանք բարձրախոսով միացնում էին նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում հնչեցրած խոստումների ձայնագրությունները: Դրանցից մեկը վերաբերում էր արագաչափերին, որտեղ 2018թ Փաշինյանը կոչ էր անում յուրաքանչյուր քաղաքացի գտնի իր սրտի արագաչափը ու վարվի դրա հետ, ինչպես ինքը եւ իր՝ ներքնազգեստով արագաչափ փակող կուսակիցները: Փաշինյանը նաեւ ասում էր. «Չմոռանաք արտասանել «Сердечный привет от Зимзимова»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031