Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ն առավելությունը տվեց մարդու իրավունքներին. Չինարիի գործով հնարավոր եղավ ապացուցել, որ Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է պատմության կեղծ վարկած. Արա Ղազարյան

Դեկտեմբեր 19,2023 15:42

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Չինարիի հայտնի գործով Եվրոպական դատարանի վճիռը ընդդեմ Ադրբեջանի՝ երեք զինծառայողների սպանություն ադրբեջանցի զինծառայողի կողմից (ում գործն ընդդեմ Հայաստանի ի դեպ մերժվեց վերջերս) առանց կոնկրետ ռազմական անհրաժեշտության – մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զուգամիտում, որի պայմաններում ՄԻԵԴ-ն այս անգամ առավելությունը տվեց մարդու իրավունքներին։ Սա շատ կարևոր վճիռ է այն իմաստով, որ ՄԻԵԴ-ը հաղթահարեց ինքն իրեն ու կայացրեց որոշում մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի կողմից անհարկի ռազմական ուժ կիրառելու մասին։

Ի դեպ, այս գործով կարևոր էր, որ հնարավոր եղավ ապացուցել, որ Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է պատմության կեղծ վարկած, որը ՄԻԵԴ-ն, ըստ էության, հաստատեց, ասելով, որ Ադրբեջանի պնդումը, թե իբրև թե հայկական ուժերն էին հարձակվել Ադրբեջանի դիրքերի վրա ոչ միայն ծայրահեղ սպեկուլյատիվ էր, այլ նաև անհնարին։

Շնորհակալություն Մարիամ Ղազարյանին․ միջազգային հումանիտար իրավունքի մասին իր գիտելիքներն այս գործում էական նշանակություն ունեցան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031