Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շեշտը կդրվի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը». քաղաքացիական դատավարությունում գործնականում առաջացող մի շարք խնդիրների լուծում կտրվի

Դեկտեմբեր 19,2023 14:17

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է 2018 թվականին: Մինչ օրս դրանում պարբերաբար կատարվել են որոշ փոփոխություններ, բայց օրենսգրքի գործողությունների եւ գործնականում դրանում առաջացող խնդիրների ուղղությամբ մեծ ու համակարգային փոփոխություններ այդպես էլ չեն իրականացվել, թեեւ դրանց անհրաժեշտությունը բազմիցս շեշտվել է ինչպես Կառավարության ծրագրով, այնպես էլ Կառավարության կողմից հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարության համապատասխան կետերով: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի` դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: Փոխնախարարի խոսքով առաջարկվող փոփոխությունների արդյունքում լուծում կտրվեն Քաղաքացիական դատավարությունում գործնականում առաջացող մի շարք խնդիրների, շեշտը կդրվի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, քաղաքացիների համար առավել լավ ծառայություններ մատուցելու հնարավորությանը:

Նոր կարգավորումներով դատական գործին մասնակցող անձինք առավել լիարժեք կիրականացնեն իրենց դատավարական իրավունքները, ծանուցումները կուղարկվեն նաեւ հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ: Հաղորդագրություն ուղարկելով` դատարանները կազատվեն ակնհայտ անհիմն հայցերից, կսահմանվեն վերաքննության իրավունքի որոշ սահմանափակումներ, կլուծվեն ենթակայության վեճերին վերաբերող խնդիրները:

Արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում մի քանի փոփոխություններ են նախատեսվում:

Պատգամավորների հարցերը վերաբերել են արտահերթ նիստում նախագծի քննարկման անհրաժեշտությանը, քննարկվող փոփոխություններին, դրանց` շահագրգիռ կողմերի հետ քննարկված լինելուն:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ փոփոխությունների մեծ փաթեթ է առաջարկվել Արդարադատության նախարարությանը: Պատգամավորն առաջարկել է քննարկված նախագծին տալ դրական եզրակացություն, մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կազմակերպել աշխատանքային քննարկում:

«Աշխատանքային քննարկման ընթացքում կբարձրաձայնենք մեզ հուզող բոլոր հարցերը, առաջարկները մանրամասն կքննարկենք ու մինչեւ նախագծի երկրորդ ընթերցում կունենանք լրամշակված տարբերակ»,- ասել է հարակից զեկուցողը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031