Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է տվել Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրը

Դեկտեմբեր 19,2023 14:13

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Քանի որ շուտով Իրանն ու ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրելու, հասկանանք, թե մեզ ինչ է տվել Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրը: Այսպես՝

🔍Համաձայնագրի գործարկումից 3 տարի առաջ՝ 2016 թվականին, Իրան-Հայաստան երկկողմ առևտուրը կազմում էր շուրջ 230 միլիոն դոլար։ Դրա մոտ 70 տոկոսը կազմել է հայկական կողմի ներկրումն Իրանից։ Եվ այդ ներկրման մեջ ընդամենը 12,3 տոկոսն են եղել այն ապրանքախմբերից, որոնք հետագայում ներառվել են արտոնյալների ցանկում։

🔍2022 թվականին երկու երկրների առևտուրը կազմել է շուրջ 710 միլիոն դոլար, որի 84 տոկոսը եղել է դեպի Հայաստան ներկրումը։ Այդ ներկրման մեջ արտոնյալ ապրանքների կշիռը կրկնապատկվել ու հասել է 25,3 տոկոսի։

🔍2016 թվականին Հայաստանից Իրան արտահանման կառուցվածքում 16 տոկոս էին կազմում այն ապրանքները ներառող խմբերը, որոնք հետագայում ընդգրկվեցին արտոնյալ տոկոսադրույքներ ունեցող ապրանքների ցանկում։ Իսկ 2022 թվականին այդ թիվը նվազեց այնքան, որ կազմեց արտահանումների ընդամենը 2,4 տոկոսը:

🔍Ստացվում է, որ ներմուծման դեպքում Հայաստան եկող ապրանքների մեջ արտոնյալ տոկոսադրույքով ապրանքների կշիռը կրկնապատկվել է, դրանք ավելի էժան են դարձել վերջնական սպառողի համար։ Բայց արտոնյալ տոկոսադրույքով ապրանքների արտահանումը նվազել է, հասել չնչին մակարդակի։

📍Ավելի մանրամասն՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031