Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի գիտություն ենք ընդունել». Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն արձագանքել է Արմեն Աշոտյանի վերաբերյալ Թագուհի Թովմասյանի նամակին

Դեկտեմբեր 19,2023 13:18

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն արձագանքել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ իմ հրատապ նամակին:

Վերջին շրջանում տեսակցել եմ Հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին և վերջինիս նկատմամբ իրականացված իրավախախտումների մասին ահազանգել իմ բոլոր միջազգային գործընկերներին: Նամակի մեջ ընդգծել եմ գործի առնչությամբ կարևոր շեշտադրումները.

Փողերի լվացման անհիմն մեղադրանք. Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման մեջ՝ առանց որևէ հիմնավորված ապացույցի կամ ստացված դրամական միջոցների։ Օրինական ուժի մեջ

մտած դատական ակտը հաստատում է ենթադրյալ փողերի լվացման մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը։

Իրավական համապատասխանություն. պարոն Աշոտյանը չի ստորագրել իրավաբանորեն վիճելի տարրերով կամ անօրինականությամբ որևէ փաստաթուղթ։

Դատական նիստերի անհեթեթություն. Աշոտյանի գործով դատական գործընթացը վերածվել է ֆարսի․ նույնիսկ ենթադրյալ տուժողը նշել է, որ տվյալ ժամանակահատվածում աշխատանքի չի անցել համապատասխան հաստատությունում։

Ենթադրյալ զոհի լուծարում. տուժող ճանաչված իրավաբանական անձը՝ Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ) արհմիությունը, լուծարվել է մինչև Աշոտյանին վերագրվող ենթադրյալ արարքը։

Չհիմնավորված կալանավորումը. պարոն Աշոտյանի կալանավորումը հիմնավորված չէ, քանի որ ներգրավված կողմերի վրա ազդեցություն գործադրելը հաստատող ապացույցներ չկան: Ավելին, դատարանը անհիմն մերժել է ազատ արձակելու նրա միջնորդությունը՝ մերժելով խափանման մի շարք այլընտրանքային միջոցներ, ինչպիսիք են՝ գրավը, տնային կալանքը կամ երաշխավորությունը։

Քաղաքական դրդապատճառներ. ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանի կալանքի տակ մնալը քաղաքական դրդապատճառներ ունի, որը բխում է ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած բացահայտ քննադատությունից:

Իմ գործընկերներին խնդրել եմ ակտիվորեն նպաստել Հայաստանում քաղաքական բանտարկության կանխարգելմանը:

Տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, շնորհակալություն հայտնելով իմ նամակի համար, նշել է. «Թեև ներպետական դատարաններում քննվող առանձին գործերը պատկանում են մարդու իրավունքների ազգային մեխանիզմներին, վստահ եղեք, որ մենք ի գիտություն ենք ընդունել տրամադրված տեղեկատվությունը»:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031