Լրահոս
Օրվա լրահոսը

Թող, ուրեմն, պետությունը գնա հանգստյան տուն, եթե մասնավորն ամեն ինչ ռիսկով պետք է վերցնի ու անի. Թաթուլ Մանասերյան. «Հրապարակ».

Դեկտեմբեր 19,2023 11:17

Ղարաբաղի կառուցապատողները դեկտեմբերի 16-ին հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։

Մի քանի հարց տվեցինք հանդիպման մասնակիցներից մեկին՝ Արցախի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ազատ Համբարձումյանին, որը, իր խոսքով, կապի մեջ է արցախցի շինարարների հետ։ Նա վաղն իր մասնավոր շինարարական կազմակերպությունն է պատրաստվում գրանցել եւ դեռ չգիտի, թե ինչ դժվարություններ կլինեն։

Արցախի կառուցապատողների համար Հայաստանում աշխատելու ի՞նչ հնարավորություններ կան, կոնկրետ Ձեզ ի՞նչ է առաջարկում կառավարությունը։

– Կառուցել, իհարկե, կարող են, բայց մեր խնդիրը տենդերներին մասնակցելն ու (բանկային) երաշխիք ցույց տալն է։ Սա է մեր խնդիրը, որ չենք կարողանում մասնակցել, ինչի մասին ես դիմել եմ փոխվարչապետին` երաշխիքային պահանջները նվազեցնեն, որ մեր կառուցապատողներն էլ կարողանան մասնակցել տենդերներին։ Այսինքն՝ օրենքով սահմանված պահանջները։ Նախկինում մենք Ղարաբաղում ամեն ինչ ունեցել ենք։ Մեր գույքը դրել ենք գրավի տակ՝ որպես երաշխիք, որ էսինչ գործողությունը եթե չկատարենք, դուք կարող եք այս գույքը վերցնել։ Հիմա, որ եկել ենք այստեղ, ոչինչ չունենք, բայց տենդերին մասնակցելու համար պահանջվում է մոտ 30-40 տոկոս երաշխիք։ Այսինքն՝ եթե դու 100 մլն-ի աշխատում ես, 30 մլն պետք է երաշխիք դնես, բայց այստեղ ոչ ոք գույք չունի, որ որպես երաշխիք դնի։ Սա է ամբողջ խնդիրը։

Կարող է վաճառքի տեսանկյունից խնդիր լինի

Կարծես նպատակն ազնիվ է՝ փորձում են ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ԼՂ գործընկերները հնարավորինս շուտ ներգրավվեն քաղաքաշինական ծրագրերում։

Եկամտահարկի վերադարձի մասին օրենքը դեռ գործում է, բայց փոքր հայաստանյան շինարարական շուկան կարո՞ղ է նոր խաղացողներ ընդունել: Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը պատասխանում է՝ այո, շուկան գերհագեցած է, բայց պետությունը պետք է ուղղորդի մասնավորին այնպիսի ոլորտ, որի կարիքը կա։ «Մասնավոր բիզնեսն ինքն իր ռիսկով է առաջնորդվում, եւ դժվար է ասել, թե իրենք ինչ հաշվարկներ են անում, որ ուզում են նոր շինարարություն։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ պետությունը պետք է ուղղորդի մասնավորին։ Շինարարության կարիքը կա, բայց ոչ այնքան բնակարանային, որքան արտադրական տարածքների։ Եվ այստեղ, իրոք, կարիք կա, որ պետություն-մասնավոր համագործակցություն լինի, շինաշխատանքներ պատվիրակվեն մրցույթներով։ Սա լրիվ այլ պատմություն է, բայց այդ մշակույթին ես չգիտեմ, թե երբ Հայաստանը կհասնի, հավանաբար, հազարամյակի վերջում։ Բա ինչո՞ւ է պետություն`թող, ուրեմն, պետությունը գնա հանգստյան տուն, եթե մասնավորն ամեն ինչ ռիսկով պետք է վերցնի ու անի»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031