Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Գրիգորյան. Ամեն մեկն իր պրինցիպներով է առաջնորդվում։ Փարաքարում անընդհատ արտահերթ են դնում, բայց քվորում ապահովել չի հաջողվում. «Հրապարակ»

Դեկտեմբեր 19,2023 10:23

Փարաքար խոշորացված համայնքում կրկին քաղաքական ցնցումներ են հասունանում։

Ասում են՝ Դավիթ Մինասյանի «աթոռը տակից գնում է» ոչ այնքան ՔՊ-ականների, որքան իր խմբակցության պատճառով։ Նրանք դժգոհ են համայնքապետից, ասում են` Մինասյանն իրենց տիրություն չի անում, եւ հիմա ո՛չ «շեֆին» են ուզում, ո՛չ ՔՊ-ին։ Ներքին տարաձայնությունների պատճառով ավագանու նիստեր էլ չեն կայանում` 11 հոգի չի գալիս, եւ քվորում ապահովել չի հաջողվում։ Հարցի լուծման 2 տարբերակ է քննարկվում՝ կա՛մ անվստահության գործընթաց սկսել՝ հեռացնել համայնքապետին, կա՛մ հասնել նրա հրաժարականին։ Երկու դեպքում էլ շահում է «Ապրելու երկիրը»։ Բանն այն է, որ Փարաքարի 21 հոգանոց ավագանիում 10 մանդատ ունի «Ապրելու երկիրը», որը Դավիթ Մինասյանի՝ համայնքապետ դառնալուց հետո ավագանու ոչ մի նիստի չի մասնակցել, բայց նաեւ վայր չի դրել մանդատները։

Վ. Գրիգորյանը հաստատեց՝ Փարաքարի համայնքապետարանում անառողջ մթնոլորտ է։ «Ընտրություններից հետո 1 կամ 2 անգամ է ավագանու նիստ գումարվել, նիստեր չեն լինում, քանի որ ամեն մեկն իր պրինցիպներով է առաջնորդվում։ Անընդհատ արտահերթ են դնում, բայց քվորում ապահովել չի հաջողվում»,- ասաց նա։

Փարաքարի ՔՊ խմբակցության ղեկավար Արաքսյա Վարդանյանը պնդում է՝ քաղաքական ուժերը հաշտ ու համերաշխ են, գոհ են Դավիթ Մինասյանի կառավարումից, բայց չեն հանդուրժի պայմանավորվածության խախտում՝ վերջին 2,5 տարին իրենցն է։ Հարցին՝ Դավիթ Մինասյանը 2 տարվա կառավարման ընթացքում որպես համայնքապետ իրեն արդարացրե՞լ է, Վարդանյանը պատասխանեց․ «Այո, արդարացրել է, մենք լիքը լավ ծրագրեր ենք միասին արել»։

Հնարավո՞ր է, որ ՔՊ-ի գոհունակությունը դրսեւորվի նրանով, որ Դավիթ Մինասյանը չհեռանա եւ հաջորդ 2,5 տարին էլ ղեկավարի Փարաքար համայնքը։ Վարդանյանն ասաց՝ «բացառվում է»։ «Մենք աշխատում ենք 2,5-ի պայմանով։ Այնպես չէ, որ գոհ ենք, մտածում ենք՝ մնացած 2,5 տարին էլ է ինքն աշխատելու։ Որեւէ կարծիք, խոսակցություն չկա, որ նա Լյուդվիգ Գյուլնազարյանի փոխարեն էլ կղեկավարի։ Մենք շատ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, ամեն նիստի ժամանակ էլ հիշեցնում ենք, որ գալու է Գյուլնազարյանի կառավարման ժամանակահատվածը»,- նշեց նա։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031