Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բարձրացնել օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակը

Դեկտեմբեր 19,2023 09:30

Հեմոգլոբինն էրիթրոցիտներում երկաթ (հեմ) պարունակող սպիտակուց է, որը թթվածին է հասցնում օրգաններին ու հյուսվածքներին և ածխաթթու գազը փոխադրում է թոքեր։

Հեմոգլոբինի ցածր մակարդակը կարող է դրսևորվելով հետևյալ ախտանշաններով՝

  • Հոգնածություն,
  • դժվարաշնչություն,
  • գունատություն, մաշկի դեղնավուն երանգ,
  • վերջույթների սառնություն,
  • թուլություն,
  • գլխապտույտ,
  • սրտի զարկերի արագացում,
  • գլխացավ,
  • ոսկորների ցավ, հոդացավ, ցավեր կրծքավանդակի, ստամոքսի շրջանում։

Հեմոգլոբինի ցածր մակարդակի (սակավարյունություն) պատճառները շատ տարբեր են՝ 

  • Երկաթի անբավարարություն,
  • վիտամինների անբավարարություն,
  • ապլաստիկ անեմիա,
  • հեմոլիտիկ սակավարյունություն,
  • մանգաղաձև բջջային անեմիա,
  • ողնուղեղի խնդիրների, հիվանդությունների հետ կապված սակավարյունություն,
  • արյան կորուստ (վնասվածքներ, վիրահատություն, արյունահոսություն և այլն),
  • թերսնուցում (երկաթի, վիտամին B12-ի, ֆոլաթթվի անբավարարություն),
  • էրիթրոցիտների արտադրությունը ճնշող որոշ դեղամիջոցներ,
  • երիկամների հիվանդություններ և այլն։

Հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու եղանակներ

1․ Ավելացնել երկաթով հարուստ սննդի օգտագործումը

Երկաթի դեֆիցիտը հեմոգլոբինի ցածր մակարդակի առավել տարածված պատճառներից է։ Երկաթով հարուստ մթերքների օգտագործումը կարող է խթանել հեմոգլոբինի արտադրությունը։ Այդպիսիք են՝ միսն ու ձկներղենը, սոյայի մթերքները, այդ թվում տոֆուն, ձուն, չրեղենը, հատկապես թզի չիրն ու արմավը, բրոկոլին, կանաչ տերևավոր բանջարեղենը, կանաչ լոբին, ընդեղենն ու սերմերը, գետնանուշի կարագը։ Թեև երկաթի օգտագործման օրական նորման կարող է տարբերվել՝ կախված տարիքից ու սեռից, տղամարդկանց, սովորաբար, խորհուրդ է տրվում օրական օգտագործել մինչև 8 մգ երկաթ, իսկ 18-50 տարեկան կանանց՝օրական մոտ 19 մգ։

2. Ավելացնել վիտամին С-ի օգտագործումը

Վիտամին С-ն փոխադրիչներով հարուստ ատոմ է, որը նպաստում է երկաթի լավ յուրացմանը։ Վիտամին С-ով հարուստ են ցիտրուսայինները, սև հաղարջը, բրոկոլին, լոլիկը, բուլղարական պղպեղը, բրյուսելյան կաղամբը և այլն։ 19- 64 տարեկան մարդկանց խորհուրդ է տրվում օրական օգտագործել մոտ 40 մգ վիտամին С։ Վիտամին A-ն ու բետա կարոտինը ևս նպաստում են օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու օգտագործմանը։

3. Ավելի շատ ֆոլատ օգտագործել

Ֆոլատը B խմբին պատկանող վիտամին է, որն անհրաժեշտ է հեմոգլոբինի արտադրության համար։ Մարդու օրգանիզմն օգտագործում է ֆոլատն հեմոգլոբինի մաս համարվող հեմի ստեղծման համար։ Ֆոլատով հարուստ են տավարի միսը, կանաչ տերևավոր բանջարեղենը, ծնեբեկը, ավոկադոն, ծլեցրած ցորենը, գետնանուշը, լոբին, բրոկոլին, հավի լյարդը, բանանը։

4․ Օրական ուտել մեկ խնձոր կամ նուռ, կամ օրը երկու անգամ խմել խնձորի ու բազուկի հյութ։ Նախապատվությունը տալ շագանակագույն բրնձին, ընտրել մուգ շոկոլադ։

5. Խմել եղինջով թեյ․ եղինջը В խմբի վիտամինների, C վիտամինի ու երկաթի լավ աղբյուր է։

6․ Խուսափել երկաթի պաշարիչներից

Օրգանիզմում երկաթի մակարդակի պահպանմանը կարող են խանգարել սուրճը, թեյը, գազավորված ըմպելիքները, գինին, գարեջուրը։

 7․ Ընդունել երկաթի հավելումներ

Հեմոգլոբինի մակարդակից և օրգանիզմի խնդիրներից ելնելով՝ բժիշկը կարող է նշանակել երկաթի հավելումներ։ Հեմոգլոբինի ծայրահեղ ցածր մակարդակի դեպքում կարող է երկաթի ներարկումների կամ արյան փոխներարկման կարիք առաջանա։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ MedicineNet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031