Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանը շարունակում է իջնել։ Անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով

Դեկտեմբեր 18,2023 23:43

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 11-17-ը.(2023թ․)

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով  և դեկտեմբերի 17-ին կազմել է 1900.18մ (17.12.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 10սմ-ով։

2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 11-ից 17-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.553մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 17-ը ներառյալ՝ 111.527մլն. մ³:

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031