Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսությունից արդյունաբերություն անցումը կամ գյուղատնտեսությունը կոլապսի է ենթարկվել

Դեկտեմբեր 18,2023 23:23

Ընդհանուր առմամբ այս 10 տարում ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է 2013-ին կազմելով 6.38 տրիլիոն դրամ, իսկ 2023-ին ակնկալվում է որ ՀՆԱ-ն լինելու է ավելի քան 13 տրլն դրամ: 10 տարի առաջ 2013 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 19.5 տոկոսը ապահովում էր գյուղատնտեսությունը, որը կազմում էր 1.24 տրիլիոն դրամ, արդյունաբերությունը գտնվում էր երկրորդ տեղում կազմելով ՀՆԱ-ի 14.3 տոկոսը, կամ 920 մլրդ դրամ:

2023 թվականին պատկերը հակառակն է արդյունաբերությունը արդեն գտնվում է առաջին տեղը` ապահովելով ՀՆԱ-ի 17.3 տոկոսը, իսկ գյուղատնտեսությունը այս 10 տարվա մեջ գրեթե 20 տոկոս բաժնեմասից իջել է 10.2 տոկոսի:

Ուշագրավ է, որ այս 10 տարվա մեջ ՀՆԱ-ն աճել է ավելի քան 2 անգամ, իսկ գյուղատնտեսությունը գրեթե աճ չի արձանագրել աճելով չնչին 5 տոկոսով: Արդյունաբերությունը այս 10 տարվա մեջ աճել է 2.5 անգամ: Գյուղատնտեսությունը արդեն գտնվում է 3-րդ տեղում արդյունաբերությունից և մեծածախ ու մանրածախ առևտրից հետո:

Դիտարկենք նաև շինարարություն ոլորտը, որի մասնաբաժինը այս 10 տարիների ընթացքում 13-ից իջել է 9.1 տոկոս: Այս ոլորտում արձանագրվել է 40 տոկոս աճ: Անշարժ գույքի հետ կապված գործունեությունը (L) աճել է ավելի քան 2 անգամ:

Գծապատկեր 1. ՀՆԱ մեջ ապրանքների և ծառայությունների թողարկումն փոփոխությունը

Դիտարկենք թե ապրանքների և ծառայությունների թողարկման որ ճյուղերն են ունեցել ամենազգալի աճը այս 10 տարիների ընթացքում:

Ինչպես երևում է միակ ճյուղը որը գրեթե նույն է մնացել այս 10 տարիների ընթացքում` դա գյուղատնտեսությունն է: Այս ճյուղը այս ընթացքում աճ չի արձանագրել: Եթե հաշվի առնենք նաև գնաճը, ապա աճի տենդենցը բացասական է եղել: Փաստացի գրեթե բոլոր ճյուղերը գրանցել են 2 և ավելի անգամ աճ, բացի գյուղատնտեսությունից:

Ամենամեծ աճը գրանցել է (I) Կացության և հանրային սննդի կազմակերպման և (R) Մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտները որոնք այս 10 տարիների ընթացքում աճել են համապատասխանաբար ավելի քան 4.7 և 4 անգամ: Սա առաջին հերթին խոսում է Հայաստանում տուրիզմի զարգացման վերաբերյալ:

Ֆինանսական և ապահովագրական գործունեությունը աճել է ավելի քան 3.6 անգամ

 

նշում. Այս հետազոտության մեջ 2023 թվականի տվյալները 2023 թվականի 1-ին, 2-րդ, 3-րդ, ինչպես նաև 2022 թվականի 4-րդ եռամսյակի կումուլատիվ գումարն են, որը ներկայացնում է տարեկան արժեքը:

Գծապատկեր 2. ՀՆԱ կառուցվածքի 2013-ից մինչև 2023 աճի համեմատություն

 

Աղասի Թավադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031