Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ դեկտեմբերի 18-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում:
Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքային մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ:
Պաշտպանը հանդիպել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:
Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ