Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ես անցնում եմ Գյումրու Աբովյան ճեմափողոցով ու հանդիպում Քըրքորյանի արձանին, չեմ ուզում նայել այդ կողմ»․ Սուսաննա Մկրտչյան

Դեկտեմբեր 18,2023 18:30

Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում Գյումրու պատմական միջուկի՝ «Կումայրի արգելոց-թանգարանի» փրկության ծրագրի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ Աբովյան ճեմափողոցը սխալ վայր է ընտրված Քըրք Քըրքորյանի արձանի համար։

«Ես կարծում եմ «Կումայրի արգելոց-թանգարանի» ստեղծելը բավականին ուշացել է, պիտի շատ շուտ անեինք․ իմ ամենօրյա ճանապարհը, որ անցնում եմ Աբովյան ճեմափողոցով, ամեն անգամ սրտի ցավով եմ անցնում, որովհետև եթե պատմական ամենագեղեցիկ շենքի ճակատին տեսնում ես անճաշակ մի ցուցադրություն, դա ինձ ցավ է պատճառում։ Դրանով մենք սերունդ ենք կրթում, ախր, ճաշակն ահավոր պակաս է։ Ինձ համար ամենամտահոգիչն այն է, որ ճաշակ չկա, ցածրաճաշակ է ամեն ինչ։
Եվ երբ ես անցնում եմ Աբովյան ճեմափողոցով ու հանդիպում Քըրքորյանի արձանին, ես ուզում եմ չնայել այդ կողմ, որովհետև Քըրքորյանը ինչքան էլ մեծ մարդ է, նրա արձանը տեղում չէ, դա իր տեղը չէ։

Իր տեղը «Մուշ» թաղամասում է, որ իր միջոցներով է կառուցված։ Բազմիցս ասել եմ այդ մասին, և այն, ինչ տեսնում ենք մեր քաղաքի գեղեցիկ փողոցներով, զուտ անճաշակություն է, տիկնիկները որ քայլում են փողոցներով․․․

Գիտեք դա նրանից է, որ քաղաքը չունի գլխավոր նկարիչ, քաղաքը չունի գեղխորհուրդ, որպեսզի ինչ-որ պիտի արվի, անցնի քաղաքի գլխավոր ճարտարապետի, գլխավոր նկարչի և գեղխորհրդի միջոցով, մաղով պիտի անցնի, նոր պիտի ներկայացվի ժողովրդին։

Եվ ես կարծում եմ, որ «Կումայրի արգելոց-թանգարանի» ստեղծումը կկանգնեցի այդ ցավոտ կողմը, և եթե մենք ուզում ենք մեր քաղաքի ոչ միայն միջուկը, մեր քաղաքի ծայրամասերում էլ կան ճարտարապետական գեղեցիկ շինություններ պահպանել, եթե ուզում ենք մեր քաղաքը պահպանել, որ մնա միշտ Գյումրի, ուրեմն այդ արգելոց թանգարանը պիտի ստեղծվի»,-ասաց Սուսաննա Մկրտչյանը։

Քննարկմանը մասնակցող ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ ներկայացրեց «Կումայրի արգելոց-թանգարանի» իր կողմից մշակված փրկության ծրագիրը։

Այս մասին՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031