Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյան Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Յասմին Դում-Թրագուտին (Ավստրիա):
Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել նրան հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայագիտության զարգացման, պատմական փաստերի արձանագրման և կեղծիքների դեմ պայքարելու հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Հանրապետության նախագահը գիտնականի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտության վրա:
Կարդացեք նաև
Հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների և հայագիտության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրել է Յասմին Դում-Թրագուտին «Մովսես Խորենացի» մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ