Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չնայած հայտարարված բարեփոխումներին՝ քաղաքացիները շարունակում են բախվել ոստիկանական բռնության»

Դեկտեմբեր 18,2023 17:18

Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրականացնում են համատեղ հանրային արշավ՝ ուղղված ոստիկանական բարեփոխումներին։

Արշավի շրջանակում նախաձեռնվել է ստորագրահավաք՝ ուղղված ԱԺ նախագահին, ԱԺ պաշտպանության և անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներին, որպեսզի կազմակերպվեն ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ, Ներքին գործերի նախարարը հրավիրվի Ազգային ժողով՝ պատասխանելու քաղաքացիների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, տրամադրի պարզաբանումներ ձախողված բարեփոխումների վերաբերյալ։

Չնայած հայտարարված բարեփոխումներին՝ քաղաքացիները շարունակում են բախվել ոստիկանական բռնության քաղմասներում և ցույցերի ժամանակ, ոստիկանների անտարբերությանն ու վատ աշխատանքին, հաճախ՝ օրենքի չիմացությանը։ Հանցագործ, թե օրինապահ քաղաքացի, զոհված զինծառայողի հարազատ, թե ընդդիմադիր, հայաստանցի, թե զբոսաշրջիկ, փաստաբան, թե վստահորդ, վարորդ, թե ընտանեկան բռնության զոհ. համակարգի վատ ու բիրտ դրսևորումների հետ կարող է բախվել յուրաքանչյուրը։ Գումար, ջանք, ժամանակ՝ վատնվում են դանդաղ կամ սխալ ընթացող բարեփոխման, կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ վերջինիս իմիտացիայի իրականացման համար։

Միացե՛ք ստորագրահավաքին՝ ՆԳ նախարարին ԱԺ կանչելու ու ոստիկանությունում տիրող իրավիճակի մասին լսումներ անցկացնելու պահանջով։

ՀԼԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031