Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուսական կողմի հետ կոնսուլտացիաների արդյունքում արդյունքի հասանք». ԲՏԱ նախարարը՝ ռուսական ալիքները փակելու ու ներողություն չխնդրելու մասին

Դեկտեմբեր 18,2023 17:05

ՀՀ ԲՏԱ նախարարությունը ռուսական հեռուստաալիքների հետ կապված հայտնել էր, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։ Սակայն ավելի ուշ ՌԴ թվային զարգացման նախարարությունը հերքել էր դա՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացրել ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման փաստագրական ապացույցներ:

Ռոբերտ Խաչատրյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն այս առնչությամբ հորդորեց առաջնորդվել մեր պաշտոնական տեղեկատվությամբ: Ստո՞ւմ է ռուսական կողմը հարցին՝ պատասխանեց. «Նման բան չասացի: Խոսքը ոչ թե կոնկրետ խախտումների մասին է, այլ փաստի մասին, որ խախտումներ կան, թե չկան: Նույնիսկ կարիք չի եղել փաստ ներկայացնելու: Մենք ընդամենը ասել ենք, որ խախտումներ են եղել, եկեք դետալային չներկայացնենք, ընդունվել է, որ եղել են: Ո՞վ է ասում, որ փաստեր չկան: Ասվել է, որ կա փաստ, որ խախտումներ են իրականացվել, եթե այդ փաստն ընդունվում է, դա արդեն բավարար է»:

Հարցին ռուսական ալիքները փակելու հարց Հայաստանում քննարկվո՞ւմ է՝ պարզվեց՝ ոչ: Ճշտեցին՝ բա որ խախտումներ էիք արձանագրել, ինչո՞ւ այդ հարցը՝ հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու, օրակարգ չմտցվեց՝ նախարարը պատասխանեց. «Որովհետեւ, քանի որ կոնսուլտացիաների հետագայից էր կախված հետագա մեր հարաբերությունները, դրա համար նման հարց մտցնել կամ չմտցնելը սխալ կլիներ: Եթե մեր գործընկերները նշում են, որ քայլեր կձեռնարկեն կամ պարտավորվում են, որ կկարողանան ապահովել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանումը, դա մեր կողմից ակնկալում է, որ նման հաղորդումներ եթեր չներկայացվեն»:

Լրագրողները հարցրեցին՝ իսկ ինչո՞ւ չհասաք նրան, որ գոնե ռուսական հեռուստաալիքի եթերից հայ ժողովրդից ներողություն խնդրեին դրա համար՝ նախարարը պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանում: Մենք ունենք միջպետական համաձայնագիր, համաձայնագրի խախտումն ակնկալում է կոնսուլտացիաների անցկացում: Մենք հրավիրեցինք ռուսական կողմին կոնսուլտացիաների: Մեր արձանագրած խախտումների մասին փաստը ներկայացրեցինք ու արձանագրեցինք, որ արդյունքի հասանք այդ կոնսուլտացիաների արդյունքում: Կոնսուլտացիաների արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ, որի մեջ այդ ամեն ինչն արձանագրված է»:

Հարցին՝ մամուլում ձեր պաշտոնանկության մասին է շրջանառվում, անգամ հրապարակվում է, թե ուր եք գնալու, ի՞նչ կասեք՝ նախարարը պատասխանեց, որ իր հետ այդ հարցը չի քննարկվել ու չի էլ լսել, որ իրեն ուզում են պաշտոնանկ անել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031