Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը պաշտպանել են ԵԽ-ի որոշումը՝ երկարաձգելու «Եվրոպական Մագնիտսկու ցուցակը»

Դեկտեմբեր 18,2023 16:22

Եվրամիությունից դուրս գտնվող 11 երկրներ միացել են Եվրոպական խորհրդի «Մագնիտսկու եվրոպական ցուցակը» մեկ տարով երկարաձգելու որոշմանը։ Դրանց թվում են նաև Հայաստանը և Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Խորհուրդը երկարաձգել է գործող սահմանափակող միջոցները ևս տասներկու ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը և փոփոխել սահմանափակող միջոցների ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը։

Խորհրդի որոշմանն աջակցել են Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովայի Հանրապետությունը և Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, որոնք Եվրոպական տնտեսական տարածքի անդամ են, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը։

Նրանք կապահովեն, որ իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի Խորհրդի այս որոշմանը:

Եվրամիությունն ի գիտություն է ընդունում այս պարտավորությունը և ողջունում այն»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031