Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները: Դրանք կկազմակերպվեն 162 միավոր մասնագիտացված մեքենա-սարքավորումներով: Զուգահեռաբար համալրվում են աղի և ավազի պաշարները: Բացի այդ, համայնքն այս տարի ձեռք է բերել մայթ մաքրող 50 հատուկ տեխնիկա, որն արդեն տեղաբաշխվել է վարչական շրջաններում: Տեխնիկական ռեսուրսներից զատ, շուրջ 800 աշխատակիցներ կներգրավվեն մայթերի, թեքահարթակների, ստորգետնյա և վերգետնյա անցումների, աստիճանավանդակների, այգիների և պուրակների մուտքերի ձնամաքրման աշխատանքներին:
Միևնույն ժամանակ, տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու՝ հարակից տարածքների պարտադիր բարեկարգման հաստատված նորմերի համաձայն, տնտեսվարող սուբյեկտները ձմռան ամսիներին ևս պարտավոր են մաքրել իրենց առևտրային գործունեության հարակից տարածքը: Ավագանու որոշման պահանջները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան