Հայ եկեղեցու պատմությունը, որպես առանձին առարկա, հանվել է հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից: Սակայն դրա փոխարեն՝ կրթօջախների մատույցներում ակտիվ գործունեություն են ծավալում կրոնական տարբեր տեսակի կազմակերպությունները:
Տիգրան Մեծ պողոտայում, Հայաստանի բնության պետական թանգարանի շենքի առջեւ, որտեղ օրական տասնյակ ու հարյուրավոր աշակերտներ են այցելում Երեւանի ու մարզերի դպրոցներից, եւ որի երկրորդ հարկում Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցն է, իսկ բակի կողմում՝ թիվ 2 ավագ դպրոցը, երեխաների աչքի առաջ քարոզչական ստենդները դրած, ողջ տարին անարգել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության քարոզ է իրականացվում:
Իսկ քաղաքապետարանն ու իրավասու որեւէ այլ կառույց այս կրթական հաստատությունների մոտակայքում իրականացվող այս հոգեորսությունը չի տեսնում կամ չտեսնելու է տալիս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ