«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։ Այսօր ես և իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը հանդիպում ենք ունեցել Կանադայի դեսպանության առաջին քարտուղար պարոն Էնդրյու Ուեբի հետ։
Նրան ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները՝ ինչպես ընդհանուր-իրավական, այնպես էլ անհատական գործերի մակարդակներում։
Հուսով ենք, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում։
Կարդացեք նաև