Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սրա մի հետեւանքն այսօր քաղաքացիների՝ բիոմետրիկ անձնագիր չունենալն է»․ Արմեն Խաչատրյանը՝ ԲՏԱ նախարարին

Դեկտեմբեր 18,2023 13:25

«Ոնց որ ունենանք ոստիկանություն, բայց հանցագործներին բռնելու հարցով զբաղվի ֆինանսների նախարարությունը։ Հիմա նույն հարցն է՝ մենք ունենք պատասխանատու նախարարություն, սակայն ստեղծվել է մի հատ ուրիշ Թվայնացման խորհուրդ՝ անհասկանալի պատասխանատվության բաշխումով, որի հետեւանքով հասել ենք այս իրավիճակին։ Սրա մի հետեւանքն այսօր քաղաքացիների՝ բիոմետրիկ անձնագիր չունենալն է։ Երբեւէ բարձրացրե՞լ եք այդ հարցը, որ ես եմ ղեկավարում այս նախարարությունը, դա իմ պարտականություն է, պետք է ֆինանսավորել այս ամենը եւ պատասխանատվություն սահմանել հետեւանքների համար։ Երբեւէ դուք այս հարցը բարձրացրե՞լ եք, եւ ի՞նչ պատասխան է ձեզ տվել կառավարությունը»,- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ռոբերտ Խաչատրյան

«Իհարկե, բարձրացրել ենք այդ հարցերը, եւ այդ հարցերի բարձրացման արդյունքում է, որ 2024 թվականի համար մենք ունենք արդեն հաստատված բյուջե՝ 10 մլրդ դրամ արժողությամբ»,- արձագանքեց ԲՏԱ նախարարը։

ՔՊ խմբակցության Նարեկ Զեյնալյանն էլ ասաց․ «Ձեր ղեկավարած գերատեսչությունը պետք է առաջնորդություն ստանձներ Թվայնացման ռազմավարության ի կատարածման համար։ Ասում եք՝ դրական բաներ արվել են, ձեզ հետ կհամաձայնեի, եթե հաշվետվության մեջ լիներ, որ ոչ թե 10-ից 10 միջոցառումը չի իրականացվել, այլ 4-ն իրականացվել է, 2-ն ընթացքի մեջ են եւ այլն։ Ասում եք՝ բյուջեում արդեն 10 մլրդ դրամ գումար է ֆիքսված, ցավոք սրտի, գումարի առկայությունը բավարար չէ ծրարեր իրականացնելու համար։ Պետք են հստակ ֆիքսված պատասխանատուներ, ծրագրեր, ժամկետներ, իսկ հաշվեքննության արդյունքից պարզ երեւում է, որ այդպիսիք չկան»։

Ի պատասխան՝ Ռոբերտ Խաչատրյանն ասաց, որ միջոցառումներ կան, որոնք շարունակական են եւ միգուցե երբեք էլ ավարտ չունենք, քանի դեռ թվայնացման գործընթացը շարունակվում է։ Ըստ նրա՝ բացասական ներկայացված տեղեկատվության տակ կատարված աշխատանք կա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031