Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե նայում ենք հաշվեքննության արդյունքները, այո, առաջին տպավորությունն այն է, որ ոչինչ չի արվել»․ ԲՏԱ նախարար

Դեկտեմբեր 18,2023 13:16

«Եթե նայում ենք հաշվեքննության արդյունքները, այո, առաջին տպավորությունն այն է, որ ոչինչ չի արվել, շատ բացասական արդյունքներ ունենք, ռազմավարությամբ սահմանված միջոցառումներ ունենք, որոնք չեն կատարվել։ Բայց եթե մենք փորձենք նայել արված աշխատանքով եւ ընդունենք մի փաստ, որ թվայնացումը մի գործընթաց է, որը սկսվում է եւ չի ավարտվում, շարունակական պրոցես է, այդ պարագայում որոշ միջոցառումներ ոչ թե պետք է ավարտվեն, այլ շարունակական բարելավման տեղ ունեն։ Եվ հենց նման մոտեցմամբ մենք շարժվել ենք առաջ»,-  ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Նա նշեց, որ հաշվեքննության արդյունքում արված բոլոր դիտողություններն իրենց կողմից ընդունվել են, չկա միջոցառում, որին ինչ-որ ընթացք չի տրվել։

«Քանի որ տեխնոլոգիաները փոփոխվում են, Թվայնացման ռազմավարությունն էլ շարունակական վերանայման կարիք ունի։ Միգուցե ինչ-որ գործընթացներում ընթացքն ավելի դանդաղ է եղել, քան սպասված էր, բայց ամեն ինչի համար կան թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներ։ Այս պահի դրությամբ ամենամեծ որոշակիությունը մենք հիմա ունենք, թե ինչպես ենք ուզում շարժվել, որովհետեւ ընդհանուր թվայնացման մոտեցումների ու մեթոդաբանությունների մեջ արվեցին փոփոխություններ։ Եվ այժմ որդեգրված է մի մոտեցում, որը կոչվում է քաղաքացիակենտրոն մոտեցում։ Այսինքն՝ թվայնացման գործընթացների հարմարավետությունը դիտարկվում է քաղաքացու կողմից»,- հավելեց նախարարը։

Նա նշեց, որ կարիք կա վերանայելու ռազմավարությունը, այն համապատասխանեցնելու այսօրվա իրականությանն ու արված աշխատանքին։ «Արդյունքում՝ նաեւ որոշ միջոցառումներ վերանայման կարիք կունենան՝ թե բովանդակային, թե ժամկետների առումով։ Ամենակարեւոր արձանագրումը, որը կուզեի անել, դա կոնսոլիդացված բյուջե ունենալու առաջարկն է, որն արձանագրվել էր հաշվեքննությունով։ Այդ հարցը կարծես լուծվել է, եւ 2024 թվականի համար ԲՏԱ նախարարությունն ունի հաստատված 10 մլրդ դրամ բյուջե, որն ուղղվելու է տարբեր գերատեսչությունների կողմից ներկայացված թվայնացման ծրագրերի ֆինանսավորման համար։ Այսինքն՝ ոչ մի գերատեսչություն այլեւս չունի թվայնացման համար նախատեսված բյուջե, ամբողջը լինելու է ԲՏԱ նախարարությունում»,- ասաց Ռոբերտ Խաչատրյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031