Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտես ինչու՝ Թվայնացման խորհրդի կառավարման մեջ ներգրավել ենք ԿԲ-ին, այդ դեպքում ԲՏԱ նախարարությունն ինչո՞ւ ենք պահում»․ Անդրանիկ Քոչարյան

Դեկտեմբեր 18,2023 13:08

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դիմեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանին․ «Մենք կառավարության մեջ ունենք լիազոր մարմին՝ ԲՏԱ նախարարությունը, որը թվայնացման ռազմավարություն է մշակել, եւ ծրագրերը կատարված չեն։ Եվ մենք ստեղծել ենք եւս մեկ մարմին՝ Թվայնացման խորհուրդ։ Եվ չգիտես ինչու, այդ խորհրդի կառավարման մեջ ներգրավել ենք Կենտրոնական բանկին։ Սա կոնկրետ ծրագիր է, որը պետք է լիազոր մարմինն աներ։ Բացատրեք՝ ո՞նց է եղել, որ Կենտրոնական բանկն է մտել այս պրոցեսի մեջ։ Դուք ասացիք, որ խորհուրդը ղեկավարում է փոխվարչապետը, այսինքն՝ խորհուրդը ստեղծվել է այն պարագայում, երբ ակնհայտ է դարձել կառավարության համար, որ ծրագրերը չեն կատարվում։ Եվ փոխվարչապետին հանձնարարվել է արագ այս պրոցեսին ընթացք տալ։ Եթե այս երկակիության խնդիրը չլուծենք, ստացվում է, որ նախարարության պարտականությունները կատարում է մեկ այլ ստեղծված մարմին, որը լիազորված չէ։ Այդ դեպքում նախարարությունն ինչո՞ւ ենք պահում այս ռազմավարության շրջանակներում, նախարարությունը թող զբաղվի ռազմական արդյունաբերության հարցերով։ Կիբերանվտանգության հարցերով թող զբաղվի Կենտրոնական բանկը, չգիտես ինչու։ Եթե այս խնդիրների լուծումը չտանք, ոչ մի բան արած չենք լինի ձեր հրաշալի կատարած աշխատանքի տեսակետից»։

Ատոմ Ջանջուղազյան

Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ իրենց առաջարկներից մեկը վերաբերում է հենց դրան՝ իրավական դաշտը ձեւակերպել այնպես, որպեսզի այդ ռիսկը հնարավոր լինի կառավարել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031