Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստան, եւ չեմ ներելու հանուն քեզ, Արցախ». հատված Բագրատ արքեպիսկոպոսի պատգամից

Դեկտեմբեր 18,2023 12:41

«Մեզ համար ամենօրյա մտածում պետք է դառնա մեր տան վերականգնումը: Ինչքան էլ կենցաղը մեզ ստիպի մանր, փոքր բաների մասին մտածելու, մեր բնական պայմաններն ապահովելու, այդուհանդերձ՝ չի կարող մասնավոր կերպով ինչ-որ բան բարելավված լինել, եթե ընդհանուրն ավերակված է… Անհնար է դա… Օրինակը առաքյալը տալիս է՝ չի կարող ձեռքն ուրախանալ, եթե ոտքը եւ ամբողջ մարմինը կրակի մեջ է կամ ցավում է,- ասում է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Սրբազանի խոսքով. «Մեր բոլոր մտածումների առանցքը, ինչ էլ որ անենք մեր կյանքում, ինչպես էլ, որ վարվենք՝ պետք է լինի մեր ընդհանրական պատվի, ուրախության, կյանքի եւ դրանով նվաճված հաղթանակների ու խաղաղության վերականգնումը…Անխաղաղ մարդը ամեն ինչ հոշոտող գազանի է նման, իսկ ներսում հաղթանակած, խաղաղություն ունեցող մարդը արարող եւ բարիք ստեղծող է…

Ամեն օր՝ քնելիս, թե արթնանալիս, ճանապարհ գնալիս, թե այլ գործերով զբաղվելիս, անընդհատ մեր մտածումը պետք է լինի վրեժի զգացումը՝ մեր տունը վերականգնելու ձգտումով: Եվ նորից ու նորից կրկնելու եմ որպես ամփոփում մարգարեական խոսքը՝ չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստան, եւ չեմ ներելու հանուն քեզ, Արցախ»:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031