«Ֆասթ Շիֆթ» ընկերությունը, մշտապես ուշադրություն դարձնելով մարզերում սպորտի զարգացմանը, Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է։ Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայությունների պարզ, հարմարավետ, ապահով ու հասանելի մատուցմամբ առանձնացող «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը ակումբի կողքին է՝ խթանելով նաև երեխաների մեջ սերը դեպի ֆուտբոլ։
««Ֆասթ Շիֆթ» ընկերությունը կարևորում է սպորտի զարգացումը Հայաստանի մարզերում: Ուստի հենց այդ գաղափարախոսության ներքո էլ կնքվեց մեր համագործակցությունը: Մեր վճարահաշվարկային ընկերությունը դարձավ Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր: Համատեղ ջանքեր ենք ներդնելու երկրպագուներին ֆուտբոլի շուրջ միավորելու և հաղթական ակնթարթներ պարգևելու համար», -նշում է «Ֆասթ Շիֆթ» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը:
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամանորյա տոներին ընդառաջ անակնկալ նվերներ էր պատրաստել Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան խմբերում մարզվող երեխաների համար: Հինգից տասը տարեկան շուրջ 100 երեխա նվերներ ստացան ընկերության կողմից։
«Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը հավելեց. «Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր գլխավոր հովանավորին: Շատ լավ միջոցառում է կազմակերպվել, նպատակային է: Եվ դա ևս մեկ զարկ կլինի, որպեսզի Չարենցավանում երեխաների հոսքը շատանա»:
Կարդացեք նաև
Վերջին մի քանի տարիներին «Վան» ֆուտբոլային ակումբի երեխաների հաճախելիությունը հնգապատկվել է։ Ակումբի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը վստահեցրեց՝ «Ֆասթ Շիֆթ»-«Վան» ֆուտբոլային ակումբ համագործակցության պտուղները արդեն իսկ տեսանելի են ու արդյունավետ: