Արդեն մի քանի օր է Shamshyan.com-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք ուզում են հասկանալ, թե ում թույլտվությամբ կամ գիտությամբ են Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 60-ից ավելի հսկայական բարդիներն ամբողջությամբ կտրվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցավանի արագաչափից մինչև Հրազդան տանող ճանապարհի աջակողմյան և ձախակողմյան հատվածներում հատվել են բազմաթիվ ծառեր, որոնց մեջ կան նաև այնպիսիները, որոնք փտած են եղել, սակայն անզեն աչքով էլ երևում է, որ մեծ թիվ է կազմում առողջ ծառերի «սպանդ»-ը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: