Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանական պետական հեռուստաընկերությամբ կրկին ՀՀ տարածքը ներկայացվել է որպես «Արևմտյան Ադրբեջան». Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 18,2023 11:53

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական պետական «AZ.TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա թողարկման ժամանակ կրկին Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Երևանում թուրքմեն-կարակոյունլուների ժամանակաշրջանի դամբարանը ներկայացնում են որպես «ադրբեջանական»։ Մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, որ հարևան հակառակորդները չեն կողմնորոշվում, թե ինչ ծագում ունեն՝ ալբանական, թյուրքական, թե ինչական, ինչ գտնում, իրենց են վերագրում, քանի որ մեծ հաշվով իրենց քաղաքականությունը հարևաններից գողանալն է։ Բայց դե դա նորություն չէ։

Խորքային խնդիրն այն է, որ «Արևմտյան Ադրբեջան»-ի թեման հստակ պետական քաղաքականություն է, դա պետական հեռուստաընկերությամբ ներկայացվում է ամենօրյա մակարդակով, ամենօրյա ռեժիմով ադրբեջանցիներին քարոզվում է տարածքային նկրտումների ցուցադրություն Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։

Ինչ ակտիվությամբ Հայաստանի պետական քարոզչամեքենան քարոզում է հրաժարում Արցախից ու մեր արմատներից, նույն ագրեսիվությամբ ադրբեջանական քարոզչամեքենան կոչ է անում տարածքային ագրեսիվ նկրտումներ ունենալ Հայաստանի նկատմամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031