Ermenihaber. Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 18-ին Թուրքիայում գրանցվել է հերթական երկրաշարժը:
Այս անգամ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Թուրքիայի հյուսիսում գտնվող Գյումուշհանե նահանգի Քելքիթի շրջանում՝ 4.3 մագնիտուդ ուժգնությամբ:
Նահանգապետ Ալփեր Թանրըսեվերը տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրավիճակը տեղում կայուն է, իսկ տեղում տեղանքի զննման աշխատանքներ են կատարվում: