Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքու են գալու ավելի շատ հյուրեր, քան հյուրանոցները կարող են տեղավորել». Ադրբեջանը պատրա՞ստ է հյուրընկալել COP29-ը. JAMnews

Դեկտեմբեր 18,2023 11:26

JAMnews. Հաջորդ տարի Ադրբեջանը կհյուրընկալի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը՝ COP29-ը։ Անգամ Հայաստանը հետ կանչեց իր թեկնածությունը՝ հօգուտ Ադրբեջանի։

Փոխարենը Ադրբեջանն իր աջակցությունն է հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի թեկնածությանը:

Տնտեսական հարցերով փորձագետ Ֆարիդ Մեհրալիզադեի խոսքով՝ կլիմայական կոնֆերանսի նիստը կլինի Ադրբեջանում կազմակերպված ամենամեծ միջոցառումը երկրի անկախացումից ի վեր։

Փորձագետը նշել է, որ Բաքվի գոյություն ունեցող ենթակառուցվածքը լուրջ փորձության առաջ է կանգնելու։ Խոսքը, մասնավորապես հյուրանոցների և օդանավակայանի մասին է։

«2023 թվականի սկզբի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Բաքվի բոլոր հյուրանոցները կարող են միաժամանակ ընդունել ընդամենը 24 հազար մարդու։ Ամբողջ Ադրբեջանում այս ցուցանիշը կազմում է 56 հազար։ Ինչպես երևում է այս թվերից, COP29-ին մասնակցելու համար Բաքու են գալու ավելի շատ հյուրեր, քան հյուրանոցները կարող են տեղավորել ոչ միայն բուն մայրաքաղաքում, այլև ողջ երկրում:

Կարելի է ենթադրել, որ այս նպատակով կառավարությունը կօգտագործի 2015 թվականի Եվրոպական խաղերի հյուրերի համար կառուցված «Օլիմպիական գյուղը»։ Բայց մեծ հարց է՝ արդյոք այնտեղ կան բավարար տեղեր։

Հետաքրքիր հարց է նաև այն, թե օդանավակայանը որքանով է պատրաստ մի քանի օրում այդքան մարդ ընդունելուն։

Այսինքն՝ արդեն պարզ է, որ եթե Բաքուն պատրաստվում է ընդունել հյուրերի այնպիսի քանակ, ինչպիսին գրանցվել է СОР-ի նախորդ համանման նիստերում, ապա մայրաքաղաքի լոգիստիկ հնարավորությունները պետք է լրջորեն ավելացվեն։

Մյուս կողմից, երբ Բաքվում տեղի են ունենում միջոցառումներ, որոնց մասնակցում են միայն մի քանի երկրներ, ամբողջ քաղաքի ճանապարհները փակվում են։ Երբ պատկերացնում եմ, թե ինչ կարող է տեղի ունենալ COP29-ի օրերին, մազերս ակամայից բիզ-բիզ են կանգնում»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031