Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր հրապարակեց դատարանի դահլիճում հանկարծամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով վճիռը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչեց դատարանի դահլիճում՝ նիստի ժամանակ հանկարծամահ եղած պրոդյուսերին.
«Այսինքն` մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված են, արարքի քրեական հակաիրավականությունն ապացուցված է, վերագրվող արարքը մեղադրյալ Արմեն Գրիգորյանի կողմից կատարված լինելն ապացուցված է, մեղադրյալ Արմեն Գրիգորյանի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ ապացուցված է»:
Արմեն Գրիգորյանի պաշտպաններից Արմեն Մաշինյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար մի փոքր անակնկալ էր դատարանի նման որոշումը, իսկ որոշումն ինքը նորմալ չի համարում. այն անպայմանորեն բողոքարկվելու է: Պաշտպանական կողմը ձգտելու է հասնել արդարացման վճռի:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ է ուզում այսպիսի վճռով ասել գործող իշխանությունը՝ դատավորի բերանով, պաշտպանը չպատասխանեց, միայն ասաց, որ որոշումը ստանալուն պես այն կբողոքարկեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ