Դեկտեմբերի 18-ին, ժամը 00։44-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը ձյան և մերկասառույցի պատճառով արգելափակվել է և խոչընդոտում է երթևեկությանը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակման միջոցով (մոտ 7 կմ) օգնություն են ցուցաբերել 3 բեռնատար ավտոմեքենաների, որոնք շարունակել են ընթացքը:
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21։50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին բեռնատարները մերկասառույցի պատճառով արգելափակվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մերկասառույցի պատճառով արգելափակվել է 4 բեռնատար:
Փրկարարները մոտ 1200 մետր քարշակել են 2 կցորդիչով բեռնատար ավտոմեքենան, մյուս 2-ը ճանապարհը շարունակել են ինքնուրույն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 18։58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Տ.)։
Վերադարձի ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen» (վարորդ՝ Հ. Հ. ) և «KrAZ» (վարորդ՝ Թ. Մ.) մակնիշների ավտոմեքենաները։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն