«Ռեգիոն մոնիտոր»․ Թուրքիայի ԱԳ նախարար Խ. Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինքենի հետ։
Քննարկվել են ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Քննարկվող հարցերի թվում են եղել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը, Թուրքիային F֊16 կործանիչների տրամադրման խնդիրը և համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Ֆիդանը կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունը Իսրայելի վրա, ընդգծել է Իսրայելի` բանակցությունների սեղանին նստելու անհրաժեշտությունը։