Երեւանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է
Մանկապարտեզներում երեխաների ֆիզիկական կամ հոգեբանական բռնության մասին պարբերաբար կարդում ենք, ախ-վախ անում, մի քանի օրից մոռանում, էլի անցնում մեր գործերին, մինչև մեկը էլի համարձակություն կունենա, կբարձրաձայնի։ Շատերն էլ համարձակություն չեն ունենա, չեն բարձրաձայնի…
Ես հոգնել եմ էս փակ շղթայից և ելքի ուղիներ եմ փնտրում։ Ինձ համար ելքը համայնքային բոլոր մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրումն է։
Էս պահին էլ կան պետական մանկապարտեզներ թե Երևանում, թե մարզերում, որոնք ունեն տեսախցիկներ։ Ուզում եմ հասնել նրան, որ տեսախցիկները լինեն բոլոր մանկապարտեզներում։
Կարդացեք նաև
Սկսում եմ Երևանից, քանի որ իմ հետևորդների ճնշող մեծամասնությունը Երևանից է։ Բայց ձեր օգնությամբ հաջողելու դեպքում, կարծում եմ, մարզերում էլ խնդիրն արագ լուծում կստանա։
Տեսախցիկը պաշտպանելու է ոչ միայն երեխաներին, այլև դայակներին ու դաստիարակներին, քանի որ զրպարտության դեմ պայքարի ամենագործուն միջոցն է։ Նաև լավ աշխատանքի էֆեկտիվ խթան է։