Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշակի հիմքեր, այնուամենայնիվ, կան պատժամիջոցների համար, հակառակ դեպքում պետք է ներկայացվեն հիմնավորումներ եւ հակափաստարկներ. տնտեսագետը՝ հայկական ընկերության՝ պատժամիջոցների ցանկում հայտնվելու մասին

Դեկտեմբեր 17,2023 21:01

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում գրանցված բազմաթիվ ընկերություններ կան, որոնք արտաքուստ նաեւ կարող են ազգային եզրույթներ ունենալ, բայց չլինել հայկական:

«Դա բնավ չի նշանակում, որ հայկական են, կամ ճիշտ հակառակը՝ հայ սեփականատերերի կարող են պատկանել տարբեր օտար անվանումներով ընկերություններ: Թե իրականում ում, որքան բաժնեմաս է պատկանում ու ինչի համար են ստեղծված, մեր դատողությունները կարող են կառուցվել ճշգրիտ տվյալների վրա: Ինձ հայտնի չեն նման տվյալներ»,- անդրադառնալով հայաստանյան «Տակո» ընկերության՝ Ճապոնիայի պատժամիջոցային ցանկում հայտնվելու մասին տեղեկատվությանը՝ «Առավոտին» ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ լրատվամիջոցներում եղան հրապարակումներ դեկտեմբերի 22-ից արտահանման արգելքի տակ հայտնված ընկերությունների ցանկի մասին, որտեղ տեղ էր գտել նաեւ ՀՀ-ում գրանցված «Տակո» ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրոնային և հեռահաղորդակցության սարքավորումների և մասերի մեծածախ առևտրով։

Ի դեպ, կրկին լրատվամիջոցների հրապարակումներից տեղեկանում ենք, որ այս ընկերությունը ավելի վաղ հայտնվել էր նաեւ ԱՄՆ պատժամիջոցների արժանացած ընկերությունների ցանկում:

«Իմ կարծիքով՝ որոշակի հիմքեր, այնուամենայնիվ, կան պատժամիջոցների համար, հակառակ դեպքում պետք է ներկայացվեն հիմնավորումներ եւ հակափաստարկներ…Պատժամիջոցների ցանկում ներառելուց առաջ՝ նախապես մանրազնին ուսումնասիրվում են ընկերությունների մասնակցությունը օրինական ու ապօրինի գործարքներին, միջնորդված առեւտրին, որովհետեւ պատժամիջոցները կիրառվում են ՌԴ դեմ, կան նաեւ դրանք շրջանցելու տարբեր սխեմաներ: Բնականաբար, Հատուկ ծառայություններն ամեն դեպքում իրենց գործն անում են»,- ասաց տնտեսագետը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031