Թերթ․ամ․ Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնում Մեծ արարման կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆայի թեկնածության առաջադրման հետ կապված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):
Ֆազիլ Մուստաֆան ԱՊԱ-ին ասել է, որ փաստաթղթերն այսօր ներկայացվել են ԿԸՀ։
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին «Մեծ արարում» կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆայի թեկնածությունը։