Մեր ուշադրությունից չվրիպեց այն հանգամանքը, որ Բաբկեն Արարքցյանի մահվան առթիվ ցավակցություն չի հայտնել Նիկոլ Փաշինյանը: Էն Նիկոլ Փաշինյանը, որը 2006-2007 թվականներին օրումեջ «Արմատ» էր գնում, ուզում քաղաքական դաշտում հայտ ներկայացնել, մարդամեջ մտնել, Արարքցյանի աջակցությունն էր ակնկալում: Եվ Բաբկեն Արարքցյանը Փաշինյանի «կայացման» գործում իր համեստ դերն ունեցավ:
Հատուկ մտանք վարչապետի պաշտոնական էջը, նայեցինք. ըհը, ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան կապակցությամբ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին է ցավակցել՝ ողբերգական դեպքի առթիվ: Նույնիսկ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան առթիվ է ցավակցություն հայտնել Իտալիայի իշխանություններին: Իսկ Արարքցյանի համար մի ցավակցական խոսք լայաղ չի արել հայտնել: Միգուցե չի ներում նախկիններին, որ 1991-ին Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի տարածք: Ի՞նչ ասես:
Վահագն Խաչատուրյանը ցավակցել էր, Ալեն Սիմոնյանը մի կես բերան ցավակցել էր, Սերժ Սարգսյանն էր ցավակցել, շատերը, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը:
Իմիջիայլոց, Ռոբերտ Քոչարյանն էլ էր ցավակցություն հայտնել: Գրել էր, որ Բաբկեն Արարքցյանը «սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ, ով իր անուրանալի ավանդն ունի մեր պետականության կայացման գործում»:
Կարդացեք նաև
Чья бы корова мычала, էլի: Շատերը չգիտեն, բայց Քոչարյանը գիտի՝ ինչի ենք այս արտահայտությունը գրել:
Հը՞, Ռոբերտ Սեդրակիչ, ասա, որ տեղին ենք հիշեցրել: Հիշում ես, չէ՞, թե ոնց էիր «Զվարթնոց» օդանավակայանում այդպես արտահայտվում Բաբկեն Արարքցյանի հասցեին: Մի մարդու հասցեին, որին դու անձամբ շատ բանով էիր պարտական: Մի մարդու էիր վիրավորում, որը քո «կայացման» գործում էլ է իր համեստ դերն ունեցել: Ու այդ բառապաշարով էիր հակադարձում բոլոր այն ողջամիտ մարդկանց, որոնք մտահոգություն էին հայտնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարով: Իսկ հիմա, վիձիծե լի, լավ մարդ է համարում: Համարեիր այդպես, երբ դա անհրաժեշտ էր:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Մտա, որ հոդվածն ամբողջությամբ կարդամ,ոչ մի տարբերություն չգտա։
Առաջին 3 պարբերությունը, որ կա սկզբնաղբյուր կայքում՝ «Առավոտում» բացակայում է