Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին մերկասառույց․ եղանակի կանխատեսում

Դեկտեմբեր 17,2023 12:47

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-22

❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️

Այսօր կեսօրից հետո՝ դեպի երեկո, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Երևանի բարձրադիր գոտում, դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին մերկասառույց։

⬛️ Երևանում այսօր կեսօրից հետո և երեկոյան սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

⬛️ Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, դեկտեմբերի 18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։

Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի՝ 3-5, դեկտեմբերի 18-ի և 19-ի գիշերը ևս  7-10 աստիճանով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել