Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը պնդում է՝ «Փյունիկի» մեղադրանքները սուտ են և կեղծ․ «Բանսարկությունն ու շանտաժը իրենք սարքել են գործելաոճ»

Դեկտեմբեր 17,2023 12:04

Աբովյանի մարզադաշտում տնային հանդիպումներն անցկացնելու իրավունքից «Փյունիկը» զրկվել է ՀՖՖ-ին շարունակ վարկաբեկելու պատճառով, հայտարարում է ֆուտբոլային գերատեսչությունը։ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի մեղադրանքներին ու քննադատությանը ՀՖՖ-ն ավելի քան մեկ տարի հրապարակավ չէր արձագանքում։ Կառույցը լռությունը խախտեց «Ազատությանը» տված հարցազրույցում՝ չհերքելով՝ ակումբին Աբովյանում խաղալու հնարավորությունից զրկելը այդ հայտարարությունների հետևանքն է։

«Վարկաբեկում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անընդհատ, մենք հստակ պայմանավորվածություն ունեինք, որ չի կարելի էդքան վարկաբեկել ու սուտ խոսել, հերթական չափաբաժնից հետո մենք ուղղակի ստիպված էինք դադարեցնել համագործակցությունը», – ասաց նա։

«Փյունիկ»-ն անցած տարվանից անթաքույց դժգոհում է ՀՖՖ ղեկավար կազմից ու նրանց հեռացումն է պահանջում։ Ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը պարբերաբար մեղադրում է ֆեդերացիայի ղեկավարությանը՝ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը ձախողելուց մինչև անարդյունավետ կառավարման համար։ Ակումբը պնդում է՝ քննադատությունների պատճառով ֆեդերացիան թիմին պատժում է. – «Ակնհայտ է, որ թունավոր արշավ է իրականացվում «Փյունիկի» դեմ, այն պատճառով, որ մենք սկսել ենք բարձրաձայնել մեր կարծիքը»։

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը պնդում է՝ «Փյունիկի» մեղադրանքները սուտ են և կեղծ. – «Բանսարկությունն ու շանտաժը իրենք սարքել են գործելաոճ, «Փյունիկի» ոչ մի ղեկավար ոչ մի անգամ որևէ փաստաթուղթ ցույց չի տվել, պնդում են, թե իրենց տույժեր ենք կիրառում իրենց նկատմամբ, ՀՖՖ-ն իրենց որակազրկում է և այլն։ Ոչ մի անգամ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմը դրա հետ մասնակցություն չի ունեցել, որովհետև իրենց տույժերն ու որակազրկումը կանոնակարգված են»:

«Ազատության» հետ զրույցում ՀՖՖ փոխնախագահն անդրադարձավ ակումբի բոլոր հիմնական մեղադրանքներին. – «Իրենք հայտարարություններն անում են եվրագավաթների ժամանակ, այնինչ մարտի 1-ին երկու պայմանագիր է կնքվել «Փյունիկ» ակումբի և ֆեդերացիայի միջև, և այս պայմանագրերը կնքվել են ևս երեք թիմերի հետ։ Համաձայն որի՝ Հանրապետական ստադիոնում խաղալու իրավունք վերապահվում է այն թիմին, որը կդառնա Հայաստանի չեմպիոն»։

Նախկին մարզական լրագրող Նիկողոսյանը պնդում է՝ 90 գյուղերում փոքր մարզադաշտերի կառուցումը լիարժեք վերահսկվել է, դրանք հատ առ հատ ստուգել է ՖԻՖԱ-ի հանձնաժողովը։

ՀՖՖ-ն ամիսներ առաջ դատի է տվել Սողոմոնյանին՝ պահանջելով ներողություն խնդրել զրպարտության համար։ Դատարանը որոշում դեռ չի կայացրել։

 

Ռոբերտ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031