Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան․ «Ստացվում է, որ 10 ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 478 միլիոն ՀՀ դոլարով»

Դեկտեմբեր 17,2023 11:29

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

2022թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար:

2023թ․ հոկտեմբեր ամսվա դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար։

Ստացվում է, որ 10 ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 478 միլիոն ՀՀ դոլարով։

Այլ կերպ ասած՝ ամեն ամիս մեր պետությունը պարտք է վերցրել 47 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլլար։

Եթե Քոչարյանի օրոք, ըստ Վարդան Օսկանյանի, զարգանում էինք վագրի թռիչքներով, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք զարգանում ենք առյուծի ցատկերով՝ համոզմունքով, որ այս տեմպերով, ըստ Նիկոլ Փաշինյանի, մինչև 2050 թվականը պետք է ունենանք 25 օլիմպիական ոսկե մեդալ, իսկ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր։

Իսկ ամենակարևորը, ըստ Նիկոլ Փաշինյանի, 2050 թվականին Հայաստանի բնակչության թիվը պետք է առնվազն հասցնել 5 միլիոնի:

Հ․Գ․ Ես համոզված եմ, որ ով չի հավատում Նիկոլ Փաշինյանի վերը նշված խոստումներին, ուրեմն առնվազն սրիկա քոչարյանական է կամ կոռումպացված սերժական, կամ նախկին թալանչի, ում պետք է ծեփել ասֆալտին․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031