Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրացուցիչ անգամ ապացուցվեց, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է:
Քննիչն այսօր գրավ խափանման միջոցի վերաբերյալ որոշում տվեց, որի համաձայն կիրառում են 50 միլիոն դրամի գրավ:
Պատասխանս հստակ էր. կալանավորել եք ուզում միանգամից ապօրինի կալանքի որոշումը տվեք, էլ ինչո՞ւ եք ձևեր թափում:
Հովհաննես Շահինյանի նկատմամբ ցանկացած խափանման միջոցի կիրառումը հակաօրինական է թեկուզ այն պարզ պատճառով, որ հենց երեկ Շահինյանը վերադարձավ և ներկայացավ նախաքննությանը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք երեկ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փողերի լվացման մեջ անհիմն մեղադրվող Հովհաննես Շահինյանը, ավարտելով ընթացիկ բուժումները, վերադարձավ Երևան:
Ամիսներ շարունակ նախաքննության մարմնին ու դատախազությանը հիմնավոր ներկայացնում էինք, որ Շահինյանը չի խուսափել և չի պատրաստվում խուսափել քննությունից: Նրանք չէին հավատում և պայքարում էին, որպեսզի դատարանը կալանքի որոշում տա:
Դատական բոլոր ատյանները հավատացին մեզ և չսխալվեցին: Քննչականին չհաջողվեց հետախուզում հայտարարել: Շահինյանը վերադարձավ և վաղը կներկայանանք քննիչին»:
Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը. «ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 16-ին, ժամը 01.15-ին, բաժին է ներկայացել հունիսի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (փողերի լվացում) մեղադրանքով հետախուզվող 55-ամյա Հովհաննես Շ.-ն: Առանց խափանման միջոցի:
Կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին»: