Alpha News-ի ուղիղ եթերում ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը հայտարարել է, որ ինքը չի կարող այլևս ֆեդերացիայի հետ աշխատել:
ՀՖՖ նախագահի թեկնածուն ցավով է նշել, որ իր կարիերայի ավարտին ոչ մի շնորհավորանք չի ստացել ֆեդերացիայից.
«Չէի մտածում, որ իմ հարաբերությունը մի քայլով կարող է փոխվել, բաց ֆեդերացիան ինձ չշնորհավորեց կարիերաս ավարտելու կապակցությամբ: Դա շատ ցավալի է ինձ համար: Ամբողջ աշխարհից ինձ շնորհավորել են հայկական ֆուտբոլում ունեցածս ներդրումների համար, բայց ֆեդերացիան՝ ոչ: Ես ոչ մեկի դեմ չեմ, ես հանուն հայկական ֆուտբոլի եմ անում ամեն ինչ»,- ընդգծել է Արաս Օզբիլիզը:
Նա հայտարարել է, որ ֆեդերացիայից ճնշումներ են գործադրել նաև իր ընկերների վրա, ասել, որ չաջակցեն Արասին.
Կարդացեք նաև
«Ամբողջ Հայաստանում այս խնդիրը կա. եթե դու մեկի կարծիքը չես կիսում կամ մեկի պես չես մտածում, ասում են՝ իր դեմ ես: Երբ ֆեդերացիայից ճնշում են գործադրում ու զանգում են մոտիկ ընկերներիս, ասում, որ եթե դուք շարունակեք Արասին օգնել, անձնական խնդիր կունենաք: Ես հիմա այդ ֆեդերացիայի հետ ո՞նց աշխատեմ»,- նշել է մեր զրուցակիցը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Արմեն Մելիքբեկյանն իր պաշտոնը շատ է սիրում և այդ ամեն ինչն անում է պաշտոնը կորցնելու վախից։