Նեպալի ԱԳ նախարար Նարայան Պրակաշ Սաուդի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 15-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նաև շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որից հետո Նեպալի ԱԳ նախարար Նարայան Պրակաշ Սաուդը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ