Ակնայի (Աղդամի) շրջանում վթարի է ենթարկվել Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի աշխատակիցներին տեղափոխող միկրոավտոբուսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վեց մարդ տուժել է, երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Տուժածների թվում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Էլխան Սամեդովը։
Հաղորդվում է, որ միկրոավտոբուսը մեկնում էր Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին նախատեսված է Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղը «Ղարաբաղ» ու ադրբեջանական բանակի մարզական ակումբների միջև։