Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Թումասյան. «Եթե դատապարտյալը գիտակցում է, որ իրեն սպասում են, ինքը պիտանի է դրսում, կարող է վերադառնալ հասարակություն եւ անել դա իր աշխատանքով, արդեն մոտիվացված դուրս կգա ՔԿՀ-ից»

Դեկտեմբեր 16,2023 18:30

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնած բանտարկյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառքի առաջին այցելուներից մեկը փաստաբան Դավիթ Թումասյանն էր, որն Aravot.am-ին ասաց.  «Գնեցի  դատապարտյալների կողմից պատրաստված փայտե երկու սկուտեղ: Նպատակ ունեմ խրախուսել նրանց աշխատանքը, նրանց ավելի մոտիվացնել նման գործունեություն իրականացնելու համար: Ուզում եմ դատապարտյալները գիտակցեն, որ կարող են աշխատել, իրենց աշխատանքով գումար վաստակել եւ վերաինտեգրվել մեր հասարակության մեջ: Դա իրենց համար շատ կարեւոր է: Եթե դատապարտյալը գիտակցում է, որ իրեն սպասում են դրսում, ինքը պիտանի է դրսում, ինքը կարող է վերադառնալ հասարակություն եւ անել դա իր աշխատանքի միջոցով, ինքը արդեն մոտիվացված դուրս կգա քրեակատարողական հիմնարկից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031