Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջածանոթ ձեռագիր է. ադրբեջանական ԶԼՄ-ներով արդեն սկսվել է քարոզ, թե իբր Հայաստանը պատրաստվում է սադրանքի և իրենք պետք է դա կանխեն. Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 16,2023 17:31

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական տարբեր լրատվականներում ու հեռուստաընկերություններով արդեն սկսվել է քարոզ, որ իբր Հայաստանը պատրաստվում է սադրանքի և իրենք պետք է դա կանխեն: Նման քարոզչություն եղել է թե՛ 2022թ.-ի սեպտեմբերի նախօրեին, թե՛ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից առաջ, ուստի դա շատ քաջածանոթ ձեռագիր է: Մինչ Փաշինյանը անվերջանալի զիջումներով ընդունել է Ալիևի՝ պատերազմով հարցեր լուծելու քաղաքականությունը, Ադրբեջանը պատրաստվում է փետրվարին կայանալիք արտահերթ ընտրություններից հետո անցնել նոր ագրեսիվ քայլերի:

«Baku.TV»–ի այս ռեպորտաժում հստակ խոսվում է դրա մասին, տեքստը ներկայացնում եմ առանց փոփոխությունների, «Իրևանը կանգնած է ընտրության առաջ, ընդունել Ադրբեջանի պայմանները Խաղաղության պայմանագրի ստորագրման համար, նշանակում է՝ տրամադրել Զանգեզուրի միջանցք, վերադարձնել ութ գյուղերը և ամենակարևորը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ իրենց հայրենի հողեր, քանի որ պաշտոնական Բաքուն ունի կոնկրետ օրակարգ այս հարցում…»: Ռեպորտաժի վերջին հատվածում արդեն խոսվում է այն ուղղությունների մասին, որոնցով Ադրբեջանը պատրաստվում է գործողություններ իրականացնել:

Այս թեմաների մասին խոսելը շատ բարդ է ու տհաճ, բայց եթե մենք շարունակենք ապրել թմբիրի մեջ, չհասկանալ մեր հակառակորդի նպատակները, ինքնախաբեությամբ զբաղվել ու ասել, թե էս տարին էլ գլորեցինք, ոչինչ չանել գալիք աղետները կանխելու համար, ապա հավատացեք, երբ այդ աղետը գա, էլ ոչ մեկ չի նայելու մեր ստատուսներին, լայքերին, իրար հավանել-չհավանելուն, վստահել-չվստահելուն, բոլորս ենք կորցնելու, գոնե Արցախի հետ եղածը դաս լինի մեզ, որքա՞ն կարող է պատմությունը մեզ դաս տալ, ու մենք ոչինչ չհասկանանք:

Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ գալիք պատերազմը կանխելու առաջին քայլը Փաշինյանի ու նրա կառավարության հեռացումն է, դիվանագիտական լավ աշխատանքը շատ բան կարող է փոխել և կանխել: Պատերազմը կանխելու մյուս հնարավորությունը ռազմական բալանսի արագ վերականգնումն է, ոչ թե դրանից PR շոու սարքելը, այլ ռեալ աշխատանքն այդ ուղղությամբ: Բացի այդ, կարևոր է մեր համազգային համերաշխության վերականգնումը՝ այս անհեթեթ քարոզը, որով մեզ բաժանել են՝ նախկին-ներկաների, արևմտամետ-ռուսամետների և այլ բաների, իրոք քայքայիչ է դարձել:

Հենց այս աղետները կանխելու համար է ձևավորվել Զանգ քաղաքացիական նախաձեռնությանը, որտեղ չկա կուսակցական շահ, կա առաջարկ՝ փոխելու գործող իշխանությանը, ձևավորելու շատ ավելի կոմպետենտ ու ՀՀ պետական շահը սպասարկող կառավարություն, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Հ.Գ վերոնշյալ ռեպորտաժի ամբողջական տարբերակը՝ Լինդսի Սնելի X–ի էջում կարող եք գտնել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Տաթևիկ ջան, ճիշտ ես ասում, որ գլխավորը համազգային համերաշխության վերականգնումն է լինելու և դրա միջոցով փաշինյանի ու նրա կառավարության հեռացումը։ Բայց դրա համար կարևորը միավորվելու ջանքերն են և ընդդիմության շնորհքը։ Հիշեք հայտնի ասացվածքը – “Եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, ապա Մուհամեդը կգնա սարի մոտ”: Ուզում եմ ասել, որ ձեր թիմի գլխավոր անելիքը պետք է լինի բոլոր իսկական ընդդիմադիր ուժերի գրասենյակները մեկ առ մեկ համեստաբար այցելելը ու նրանց համոզելը լիդերացավությունից հրաժարվելու և հավասարազորության սկզբունքով հանուն փրկության միավորելու համար։ Պարզ է, որ այս իշխանությունը ընդդիմության միավորումից շատ է անհանգստանում և ամեն կերպ դրան կխոչընդոտի, բայց դա է միակ ճանապարհը, հուսահատված ժողովրդին այլ կերպ հնարավոր չէ փողոց հանել և իշխանություն փոխել։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031