Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյան. «Հայաստանի Հանրապետություն, թե Հնազանդների Հանրապետություն»

Դեկտեմբեր 15,2023 23:40

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկու տարվա պատանդառություն, բանտ, ասպատակություն, իշխանության զավթում, օրենքի և իրավունքի այլասերված, փնթի կիրառման իմիտացիա, խոշտանգում, պատիժ, պետական ու դատական իշխանության փոխհամաձայնեցված ցինիկ տեռոր։ Եվ այս ամենը արվում է, որպեսզի մեր ժողովուրդը սեփական հողում, քաղաքում ու գյուղում իրեն օտար զգա, որպեսզի որևէ մեկը հույս չփայփայի, թե օրենքի ու ընտրության միջոցով կարելի է ամրագրել հավաքական կամքը, որպեսզի ընտրության ցանկացած` քաղաքականապես անընդունելի արդյունք դառնա սակարկման, աճուրդի ու մարդաորսության առարկա և վերջապես` որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերածվի Հնազանդների Հանրապետության։

Մեր «պետական» կենսատարածքում այլևս սպառված են արդարությանն ու արդարադատությանն ապավինելու բոլոր փորձերը։ Եվ հօդս են ցնդել ժողովրդավարության, մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման զանազան խարտիաների մասին` համապատասխան կենտրոններից մեզ հրամցվող միֆերը, դրանց քարոզով զբաղվող զանազան կառույցներն ու բազմապիսի պաշտպանները, ում համար, փաստորեն, դա ոչ թե սկզբունք էր, այլ` պատվիրակված, վճարովի ծառայություն։ Ինչևէ, մեր պայքարն արդար է, իսկ Աստված ` ամենատես ու դատավոր։

P.S. Ազատություն բոլոր բախտակից ընկերներին»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031