Քաթարում օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունեցող ծանրամարտի Grand Prix մրցաշարի եզրափակիչ օրը մրցահարթակ մտած մեր գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը կանգնեցին պատվո պատվանդանի 1-ին եւ 2-րդ աստիճանին։ Լալայանը երկամարտի 441 կգ արդյունքով ճանաչվեց հաղթող, իսկ Մարտիրոսյանը 430 կգ արդյունքով դարձավ երկրորդ մրցանակակիր։
Մեր հավաքականն ընդհանուր առմամբ հաջող է հանդես եկել։ Պայքարի մեջ մտած 10 ծանրորդները երկամարտի արդյունքով բերել են յոթ, իսկ առանձին վարժություններն էլ հաշվի առած՝ 18 մեդալ։ Ահա,թե ովքեր են երկամարտից մեդալ բերել Հայաստանի հաշվարկին։
Կանայք
55 կգ․ Ալեքսանդրա Գրիգորյան՝ 189 (3)
Կարդացեք նաև
87 կգ․ Հռիփսիմե Խուրշուդյան՝ 232 (1)
87 կգ․Տաթեւ Հակոբյան՝ 230 (3)
Տղամարդիկ
96 կգ․ Դավիթ Հովհաննիսյան՝ 370 (2)
102 կգ․ Գարիկ Կարապետյան՝ 391(3)
+109․ Վարազդատ Լալայան՝ 441(1)
+109 կգ․ Սիմոն Մարտիրոսյան՝ 430 (2)
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ