Քաղաքացին հրաժարվել է հայտնել իր գտնվելու վայրը, միայն ասել, որ նման բովանդակությամբ ահազանգ տվել է, քանի-որ բողոքում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատանքից
Aravot.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 13-ին քաղաքացի Ա. Խ.-ն զանգահարել է Ոստիկանություն եւ հայտնել, որ հինգ րոպե հետո պայթեցնելու է ՀՀ ոստիկանության վարչությունը: Հեռախոսազրույցի ժամանակ Ա.Խ.-ն հրաժարվել է հայտնել իր գտնվելու վայրը, միայն ասել, որ նման բովանդակությամբ ահազանգ տվել է, քանի-որ բողոքում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատանքից: Ձեռնարկվում են միջոցառումներ Ա.Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները պարզելու համար ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել: