Դեկտեմբերի 11-14-ը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրել է Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպում-քննարկում։
Հանդիպման նպատակն էր վերանայել Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացվող քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման այցերի ստուգաթերթի՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանությունը, մշակել նոր հարցաշար, քննարկել աշխատակիցների համար նախատեսվելիք ձեռնարկի կառուցվածքի և բովանդակության հիմնական ուղղությունները։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր համագործակցության մակարդակը: Այս համատեքստում նա կարևորել է աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումների անցկացումը։
Կարդացեք նաև
Քննարկման ժամանակ վեր են հանվել նաև մշտադիտարկման այցերի ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները, մշակվել է դրանց վերհանման գործիքակազմը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացումը կրում է շարունակական բնույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ