Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր քրեական հետապնդո՞ւմ Ավետիք Իշխանյանի նկատմամբ

Դեկտեմբեր 15,2023 20:15

Aravot.am-ի տրամադրության տակ տեղեկություն է հայտնվել, որ սույն թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնում կատարված համեմատական ստուգմամբ, պարզվել է՝ առանց բաժին մուտք անելու, ինֆորմացիոն կենտրոն է ուղարկվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից սեպտեմբերի 21-ին, ՀՀ ՔՕ-ի 330 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված վարույթի քարտը, այն մասին, որ՝ «Ավետիք Իշխանյանը, քաղաքական հայացքներով պայմանավորված, սեպտեմբերի 20-ին տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրված նյութում Երևան քաղաքի փողոցներում հավաքված ժողովրդին կոչ է արել ինքնակազմակերպել և ապստամբել՝ դիմելով ամեն տիպի գործողությունների, այդ կերպ տարածելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր»:

Հիշեցնենք, իրավապաշտպան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանի դեմ արդեն քրեական հետապնդում է սկսվել, սեպտեմբերի 19-ին կատարված գրառման համար, որը որակվել է բռնության կոչ:

Aravot.am-ը փորձեց հասկանալ՝ խոսքը նո՞ւյն վարույթի մասին է, թե՞ իրավապաշտպանի նկատմամբ նոր վարույթ է հարուցվել: Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ տեղեկություն չունի, թե ինչի՞ մասին է խոսքը, իսկ ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցեցին, որ կպատասխանեն միայն գրավոր հարցման առկայության պարագայում:

Սակայն, դատելով նրանից, որ Ավետիք Իշխանյանի դեմ հարուցված առաջին վարույթը եւ մեր ձեռքի տակ առկա տեղեկատվության վարույթները տարբեր թվագրումներ ունեն, նաեւ, ելնելով այն հանգամանքից, որ առաջին դեպքում խոսքը գնում է սեպտեմբերի 19-ի, իսկ երկրորդ դեպքում՝ սեպտեմբերի 20-ի գրառման մասին, հավանաբար, խոսքը նոր քրեական հետապնդման մասին է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Հիշաչար, վախկոտ և հայրենիքի տարածքներ զիջող տականքներին թվում է, թե լուսավոր ու հայրենասեր մարդկանց վրա շինծու գործեր կարելով կարող են լռեցնել հասարակությանը։ Ընդհակառակը, նման քայլերով զզվանք են առաջացնում իրենց աթոռներից կառչած ողորմելիների նկատմամբ և արագացնում իշխանափոխության ժամկետը։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031