Էջմիածնի ԲԿ-ից բոլոր երեխաները դուրս են գրվել և գտնվում են տանը:
Երեխաների ինքնազգացողությունը լավ է, միջադեպը որևէ հետևանք չի առաջացրել:
Երկու երեխա գտնվում են Երևան քաղաքի «Մուրացան» ԲԿ-ում, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ լավ է, և երեխաները վաղը նույնպես դուրս կգրվեն հիվանդանոցից:
Հիշեցնենք , որ ս/թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 10-30 սահմաններում «Մուսալեռի Ֆ. Վերֆելի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 10-րդ դասարանի աշակերտը գազի բալոն է բերել դպրոց, փչել է դպրոցի միջանցքում, որի հետևանքով 10 աշակերտի ինքնազգացողություն վատացել էր:
Կարդացեք նաև
Արմավիրի մարզպետի աշխատակազմ